Երևանի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում երթևեկության կազմակերպումը կփոփոխվի

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում դեկտեմբերի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կփոփոխվի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը և Բաղրամյան պողոտայով Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները նշված խաչմերուկում հետադարձը և ձախ շրջադարձով դեպի Դեմիրճյան փողոց մանևրները կկատարեն լուսացույցի ձախ սեկցիայի թույլատրող ազդանշանի դեպքում:
26 Դեկտեմբեր, 2020 02:31
1007
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
31 Հունվար, 2024 22:20
Ժամը 22։00-ից մինչև առավոտյան 07:00-ն փակ կլինի Կիևյան կամրջի երթևեկությունը
21 Հունվար, 2023 00:24
Որոնք են Երևանի Կենտրոնի առավել ծանրաբեռնված կանգառներն ու երթուղիները
24 Օգոստոս, 2020 00:57
Եղանակը կտրուկ կփոխվի
16 Նոյեմբեր, 2024 14:52
Եղանակը կփոխվի
03 Օգոստոս, 2023 14:15
Եղանակը կտրուկ կփոխվի
26 Հոկտեմբեր, 2021 01:58