Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի իրականացրած շրջայցի ընթացքում ոսկեհատցիների կողմից բարձրաձայնած կարիքներն ու առաջարկները հաշվի առնելով՝ համայնքապետարանը նախաձեռնել է Ոսկեհատ գյուղի կենտրոնական հատվածում նոր, ժամանակակից զբոսայգու կառուցում։ Այս մասին տեղեկացրել է Վաղարշապատի համայնքապետարանը:

 

«Ապագա զբոսայգին կդառնա մեր գյուղի սիրելի հանգստի և ժամանցի վայրերից մեկը, որը կունենա՝

 

մինի ֆուտբոլի դաշտ

խաղահրապարակ երեխաների համար

հանգստի գոտի՝ նստարաններով և կանաչապատ տարածքով

մարզահրապարակ՝ առողջ կենսակերպի սիրահարների համար

 

Այս նախաձեռնությամբ մենք միասին ձևավորում ենք ավելի գեղեցիկ ու հարմարավետ Ոսկեհատ»,- ասված է հաղորդագրության մեջ։

452