Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հաստատել է, որ հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը հանդիպելու է Վոլոդիմիր Զելենսկու հետ։
«Կարծում եմ՝ այո», - լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ուրբաթ օրը Սպիտակ տանը կընդունի Զելենսկու հետ։
Նշենք, որ երկուշաբթի օրը Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը մտադիր է հոկտեմբերի 17-ին Վաշինգտոնում հյուրընկալել Զելենսկուն։

501