Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը X-ում հայտնել է, որ «բարձր է գնահատում» ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի և նրա թիմի ջանքերը՝ Գազայի հատվածում Իսրայելի և «Համասի» միջև վերջնական հրադադարի համաձայնագրի հասնելու համար։
«Ես խորապես երախտապարտ և ուրախ եմ, որ այս օրը եկել է վերջին 20 ողջ մնացած պատանդների համար, որոնք անհավանական դժոխքում են ապրել և վերջապես վերամիավորվել են իրենց ընտանիքների ու սիրելիների հետ, ինչպես նաև Գազայի խաղաղ բնակիչների համար, որոնք անհամար կորուստներ են կրել և վերջապես հնարավորություն կունենան վերականգնելու իրենց կյանքը», - գրել է նախկին նախագահը սոցիալական ցանցում։
Բայդենը նշել է, որ համաձայնագրի հասնելու ճանապարհը «հեշտ չէր», և հիշել է իր վարչակազմի ջանքերը, որոնք «անխոնջ աշխատել են պատանդներին տուն վերադարձնելու, պաղեստինցի քաղաքացիական անձանց օգնություն տրամադրելու և պատերազմը դադարեցնելու համար»։