Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը ՀՀ-ում հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ։
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնեն իր գնահատականն է հնչեցրել Հայաստանի կառավարության՝ խաղաղության օրակարգին հետևողականորեն աջակցելու վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ Ֆինլանդիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ջանքերը։
«Ողջունում եմ այս կարևոր քայլերը, որոնք կատարվել են Ադրբեջանի հետ խաղաղության ուղղությամբ, մասնավորապես՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը։ Մենք պարբերաբար նկատել ենք Հայաստանի աջակցությունը խաղաղության օրակարգին՝ անկախ բոլոր մարտահրավերներից ու խոչընդոտներ հանդիսացող հանգամանքներից»,- ընդգծել է Վալտոնեն։
Նախարարի խոսքով՝ Ֆինլանդիան մեծապես կարևորում է երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ և ակնկալում է, որ դրանք առաջիկայում էլ ավելի կամրապնդվեն։
«Մեծապես գնահատում ենք մեր երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ և հուսով ենք, որ դրանք էլ ավելի կամրապնդվեն»,- նշել է Վալտոնեն։