Հոկտեմբերի 19-ին Վատիկանում Հռոմի Պապը կսրբադասի Երանելի Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 19-ին Վատիկանում Հռոմի Պապ Լևոն 14-րդի հանդիսապետությամբ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման արարողությունը:
Բարի քաղաքում գործող «Հրանտ Նազարյանց» հայկական ընկերակցության նախագահ Դ-ր Կառլո Կոպպոլան առաջիկա սրբադասման առիթը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Նրա սրբադասումը ոչ միայն նրա անձնական սրբության ճանաչումն է, այլև հայ ժողովրդի տոկունության գնահատական է։ Նրա սրբադասումը հայ ժողովրդի պատմության և մշակույթի մասին խորհելու առիթ է, ինչպես նաև կոչ՝ շարունակելու պայքարը հանուն արդարության և խաղաղության՝ Ավետարանի լույսի ներքո և Քրիստոսի հանդեպ հավատի շնորհիվ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
14 Հոկտեմբեր, 2025 13:42
642