Թուրքիան շուտով կստանա իր առաջին էլեկտրաէներգիան Աքքույուի ատոմակայանից. Էրդողան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աքքույուի ատոմակայանում (ԱԷԿ) էլեկտրաէներգիայի արտադրությունը շուտով կսկսվի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք շատ շուտով կսկսենք էլեկտրաէներգիա արտադրել Աքքույուի ատոմակայանում։ Սակայն, Աքքույուից բացի, մենք ունենք այլ նախագծեր այս ոլորտում։ Մենք կշարունակենք ներդրումներ կատարել ատոմային էներգիայի բնագավառում՝ անտեսելով ընդդիմության քննադատությունը, որը փորձում է մեզ վարկաբեկել»,- ասել է Էրդողանը։
Աքքույուի ԱԷԿ-ը Թուրքիայում առաջինն է, որը կառուցվել է «Ռոսատոմի» կողմից։ ԱԷԿ-ը բաղկացած է չորս էներգաբլոկներից՝ ռուսական նախագծման 3+ սերնդի ВВЭР ռեակտորներով։
16 Հոկտեմբեր, 2025 11:13
388