Մահացել է մանկագիր Սուրեն Մուրադյանը
Մահացել է մանկագիր Սուրեն Մուրադյանը: Տեղեկությունը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց «Ծիծեռնակ» ամսագրի և հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը:
«Սուրեն Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին Մալաթիա վարչական շրջանի սուրբ Աստվածածին եկեղեցում, ժամը՝ 18:00-20:00»,- տեղեկացրեց Անուշ Վարդանյանը:
Մանկական անդրանիկ ժողովածուն՝ «Առաջին երգ»-ը, լույս է տեսել 1953 թվականին։ Հրատարակել է մանկական, քնարական, երգիծական շուրջ 130 անուն գիրք, որոնց մեծ մասը թարգմանվել է աշխարհի 17 լեզուներով,
1964 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, 1959 թվականից եղել է Ժուռնալիստների միության անդամ։
Araratnews.am-ի խմբագրակազմը ցավակցում է Սուրեն Մուրադյանի ընտանիքին և կիսում կորստյան ցավը:
Լուսանկարը՝ Արմենպրեսի
Հայկ Մագոյան
26 Դեկտեմբեր, 2020 19:46
1828
Կա թյուրըմբռնում, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. Սուրեն Գրիգորյան
14 Հոկտեմբեր, 2026 17:23
Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն 50սմ ձյուն կլինի․ Սուրենյան
11 Հոկտեմբեր, 2026 20:21
7 լեռնազանգված և լեռնաշղթա երևում են 1 կետից․ Սուրենյան
11 Հոկտեմբեր, 2026 15:31
Օդորակիչը մեքենայում. օգուտներն ու հնարավոր ռիսկերը առողջության համար. Արմեն Մուրադյան
17 Հուլիս, 2026 20:41
Սիրելի հերացիականներ, ուզում եմ, որ ձեր պատասխանատվությունը լինի ժպտերես․ հիշեք՝ ժպիտը զենք է ․ Արմեն Մուրադյան
22 Մայիս, 2026 18:30
Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է Սյունիքի մարզային քննչական վարչության պետ
14 Մայիս, 2026 15:14