Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: Այս մասին Araratnews-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Վերջիններս մեղադրվում են hամալսարանի տարբեր աշխատակիցների մասնակցությամբ հանցավոր կազմակերպություն  ստեղծելու և ղեկավարելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի յուրացման, խարդախության ու կաշառք ստանալու գործողությունների մեջ։

Քրեական վարույթի շրջանակում կալանավորվել են նաև hամալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։

700