Ավարտվել են աշխարհի պատանեկան առաջնությունները, որոնք, կապված COVID 19 համավարակի հետ, անցկացվեցին օնլայն։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Մրցաշարն անցկացվեց 2 փուլով՝ ընտրական և նոկաուտ համակարգով անցկացվող եզրափակիչ։

Ընտրական փուլում Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի շախմատիստները պայքարեցին եզրափակչի 3-ական ուղեգրի համար, իսկ եզրափակչում նրանց միացան տվյալ տարիքային խմբում ամենաբարձր վարկանիշ ունեցող 4 շախմատիստները։

Մինչև 18 տարեկանների մրցաշարում հիանալի հաջողության հասավ Շանթ Սարգսյանը, ով Եվրոպայի ընտրական մրցաշարից նվաճեց եզրափակչի, իսկ այնտեղ հասավ եզրափակիչ, որում սակայն պարտվեց Հնդկաստանը ներկայացնող Նիհալ Սարինին։ Շանթ Սարգսյանը 2019 թվականին ևս դարձել էր աշխարհի մինչև 18 տարեկանների փոխչեմպիոն։

 

27 Դեկտեմբեր, 2020 16:16
170
; ;