Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադարձավ  Հայ Յեղափոխական Դաշնակցությանը՝ նշելով, որ այդ ուժի գաղափարական ուղղությունը 20-րդ դարի կեսերից արմատապես փոխվել է։

Ռուբինյանի խոսքով՝ 50-60-ական թվականներից սկսած Դաշնակցության մեջ ձևավորվել է մի նոր մտածողության պարադիգմ, ըստ որի պայքարը անկախության համար փոխարինվել է հանձնման գաղափարով․

«Այդ ժամանակ Դաշնակցության ներսում որոշեցին, որ պետք չէ պայքարել անկախության համար, պետք է հանձնվել։ Պետական երազանքները փոխարինվեցին ազգայինով։ Դուք հակադրել եք ազգայինը պետականին, և դա ակնհայտ է ձեր գաղափարական դրոշակներում»,- ընդգծել է Ռուբինյանը։

Ռուբինյանի խոսքով՝ չկա ավելի մեծ այլասերվածություն, քան դաշնակցաբոլշևիկյան դաշինքն է, և այդ դաշինքից էլ ծնվում են Վարդանիկները։

 

1073