Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ինսայդեր Արիել Հելվանիի հետ շփման ժամանակ խոսել է խառը մենամարտերում իր ապագայի մասին: Մասնավորապես, իռլանդացին կրկին հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Սպիտակ տանը կայանալիք UFC մրցաշարին: Այս մասին փոխանցում է championat.com-ը։

«Ես կվերադառնամ Սպիտակ տան մրցաշարին։ Ես վայելում եմ այս ամենը, բայց ես ոչ մի պատրանք չունեմ...

Իմ վերադարձը խառը մարտարվեստ իմ գլխավոր նպատակն է։ Ես կցանկանայի մենամարտել Չենդլերի հետ...

Շուտով ինչ-որ լավ բան է լինելու»,-ասել է Մաքգրեգորը Հելվանիի տեսանյութում, որը հասանելի է ինսայդերի սոցիալական ցանցերի էջում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ UFC մրցաշարը Սպիտակ տանը կկայանա 2026 թվականի հունիսի 14-ին։

945