Թրամփը հոկտեմբերի 30-ին կհանդիպի Սի Ծինփինի հետ․ Սպիտակ տուն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, հայտարարել է Սպիտակ տունը։
«Նախագահ Թրամփը կմասնակցի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ երկկողմ հանդիպմանը հինգշաբթի առավոտյան», - ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ ներկայացնելով Թրամփի հաջորդ շաբաթվա ծրագիրը։
Հանդիպումը նախատեսված է Հարավային Կորեայում։ Լևիթը նշել է, որ մինչ այդ Սպիտակ տան ղեկավարը կբանակցի Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունգի հետ և կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։
24 Հոկտեմբեր, 2025 11:19
397