Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 27-ին հանդիպում է ունեցել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայի նախագահ, կազմակերպության Հորդանանի ազգային տնօրեն Ռանա ԱլԶուբիի և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և արդյունքներին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Թորոսյանը ներկայացրել է ոլորտային գերակայություններն ու այդ ուղղությամբ նախատեսված աշխատանքները՝ ընդգծելով պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ փոխգործակցության դերը երեխայի լավագույն շահերի ապահովման գործում։

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» կազմակերպության ներկայացուցիչները խոսել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց գործունեության մասին և այս համատեքստում շեշտել ՀՀ հետ փորձի փոխանակման կարևորությունը:

575