Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՔՊ կուսակցության Երիտասարդական թևի նախագահ Արման  Անդրիասյանն անդրադառնալով որոշ կայքերի ֆեյք լուրերին գրում է․

Սոցիալական ցանցերում որոշ անհատների կողմից տարածվել է ապատեղեկատվություն՝ իբրև ՔՊ Երիտասարդական կառույցի անդամ Ռաֆայել Ջուլհակյանը Հովհաննավանքում ծառայել է որպես «կեղծ դպիր»։

Տեղեկացնում եմ, որ տվյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Ռաֆայելը դպիր է ձեռնադրվել սահմանված կարգով՝ Տեր Զարեհ քահանա Աշուրյանի միջնորդագրով,

2018 թվականին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ։

Հետևաբար, ցանկացած հրապարակում կամ հայտարարություն, որը հակասում է վերը նշված փաստերին, պետք է դիտարկվի որպես կեղծ տեղեկություն և միտումնավոր վարկաբեկման փորձ։

https://youtu.be/Wpl1R5WHh4g?si=LOEkyXF3Ndi0ojCB

3354