Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ եթե կենսաթոշակները բարձրանան այն չափով, որ առաջացնեն ֆիսկալ անկայունություն և բյուջետային խնդիրներ, ապա նման իրավիճակում վատ կզգան ոչ միայն թոշակառուները, այլև ամբողջ հասարակությունը։

Սակայն, ըստ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի, նախարար Հովհաննիսյանի խոսքերը մանիպուլացվում են հակառակ կերպով։

«Ասվում է, թե եթե կենսաթոշակները բարձրացնենք, թոշակառուները վատ կապրեն, բայց խոսքը դրա մասին չէ։ Խոսքը այն մասին է, որ պետք է բարձրացնել այնքան, որքան ֆիսկալ հնարավորությունները թույլ են տալիս»,- նշել է Արսեն Թորոսյանը։

Նա հավելել է, որ այս մոտեցումը պետք է դիտարկել որպես գործիք հարկային եկամուտների ավելացման և տնտեսական աճի խթանման համար։

1878