Օգոստոսի 11-ին տեղի ունեցավ տեսաժողով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Երևանի ՋԷԿ», «ԷԷՀՕ» ՓԲԸ-ների և ԻԻՀ նավթի նախարարության, Իրանի գազի ազգային, «Թավանիր» ընկերությունների պաշտոնյաների միջև։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանատունը։

 

Հայկական կողմից տեսաժողովը վարում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արա Սիմոնյանը, իրանական կողմից՝ Իրանի գազի ազգային ընկերության միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Համիդ Ռեզա Հաղբին։

 

Տեսաժողովի ընթացքում քննարկվեցին գազ-էլեկտրաէներգիա փոխանակման համաձայնագրի փոփոխությունների վերաբերյալ երկու կողմերի առաջարկությունները։

 

Տեսաժողովին մասնակցում էր և ելույթ ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։

235