Բարենցի ծովում փնտրում են ձկնորսների, որոնք անհետացել էին «Օնեգա» ձկնորսական նավի խորտակման հետևանքով:

 

Նավում եղել է 19 մարդ, որից մեկին գտել են մահացած, երկուսին փրկել են, մյուսների ճակատագիրն անհայտ է: Նրանց որոնումը բարդացնում են եղանակային պայմանները. քամին շարժվում է 32 մետր/վայրկյան արագությամբ, ալիքների բարձրությունը չորս մետր է, տարածաշրջանում -20 աստիճան է: Ըստ նախնական վարկածի ՝ արտակարգ պատահարի պատճառը սառցակալումն է: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել են Մուրմանսկի ծովային նավահանգստից: 

 

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՝ անվտանգության կանոնների խախտման համար: Տրանսպորտի դատախազությունը սկսել է ստուգումը:

1119