«Կասկադ» համալիրի վերակառուցման ծրագիրը մտնում է գործնական փուլ. քաղաքապետարան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Կասկադ» համալիրի վերակառուցման նախագիծն օրերս արժանացել է կառավարության հավանությանը: Այս մասին հայտնել են քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:
«Ներդրողի հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր, որոնցով կկարգավորվեն Կասկադի նոր հատվածը կառուցելուն և հարակից հողամասերն օտարելուն առնչվող հարաբերությունները:
Առաջիկայում կմեկնարկեն Կասկադի վերևի հատվածում նախկինում մեկնարկած և անավարտ մնացած շինարարության առկա հիմքերի քանդման աշխատանքները, ինչպես նաև նախագծի հայեցակարգի համաձայնեցման գործընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ»,- նշվում է հաղորդագրությունում:
03 Նոյեմբեր, 2025 13:02
714