Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը շարունակում է իր փայլուն խաղը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում։

«Բոխում 2»-ի դեմ Ռեգիոնալ լիգայի (Գերմանիայի չորրորդ լիգա) 14-րդ տուրի տնային խաղում 22-ամյա ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ 14-րդ րոպեին բացել է հաշիվը 11-մետրանոց հարվածով։ 64-րդ րոպեին Ռանոսը կատարել է գոլային փոխանցում, իսկ ավելացված ժամանակում ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը։

Հրանտ-Լեոն Ռանոսը «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 2 խաղ, գրանցել 2-ական գոլ ու ասիստ։

 

842