Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի բնիկ ազգերի օրը սահմանելու մասին: Փաստաթղթի տեքստը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման հարթակում։

Տոնը նախատեսվում է նշել ապրիլի 30-ին: Այս ամսաթիվը համընկնում է 1999 թվականին բնիկ ազգերին նվիրված «Ռուսաստանի Դաշնության բնիկ ազգերի իրավունքների երաշխիքների մասին» դաշնային օրենքի ընդունման հետ։

Տոնակատարությունը, որը չի լինի հանգստյան օր, նպատակ ունի պահպանել այդ ազգերի ավանդական կենսակերպը, տնտեսական գործունեությունը, արհեստներն ուինքն ատիպ մշակույթը: Պուտինը նաև հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի ազգերի լեզուների օրը սահմանելու մասին: Այս տոնը կնշվի սեպտեմբերի 8-ին:

406