Հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեղադրանքով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս նոյեմբերի 6-ին` ժամը 13-ին, Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդը:
«Հոկտեմբերի 30-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք»,- նշվում է հաղորդագրությունում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
07 Նոյեմբեր, 2025 14:24
977
Արձանագրության վավերացմամբ հետախուզումների վերաբերյալ փաստաթղթերը մյուս կողմին կփոխանցվեն նաև էլեկտրոնային եղանակով
20 Մայիս, 2025 16:44
Հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատար Կարեն Առստամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
30 Հունվար, 2025 18:42
Նորաստեղծ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության գործունեության համար 8,45 մլն դրամ հատկացվեց
23 Նոյեմբեր, 2023 15:52