Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ կայքից։
ԲԴԽ նախագահ Արթուր Աթեբեկյանի՝ կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Արմինե Սաֆարյանի լիազորությունները դադարել են։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորի լիազորությունները դադարում են, եթե նա հրաժարական է ներկայացնում: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատավորի լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի նիստում դատավորի կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին դատավորի չներկայանալու օրվանից: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով դատավորի լիազորությունները դադարելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անհապաղ հայտարարություն է տարածում դատական իշխանության պաշտոնական կայքում: Ելնելով վերոգրյալից՝ հայտարարվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԲԴԽ-81-Ո-145 որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Գևորգի Սաֆարյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները դադարել են»,- գրված է հայտարարության մեջ։