Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.  

Մենք ավագանու անդամներ ենք ու ամեն օր ավելի վստահ ենք քայլում` դեպի ավելի կայացած ՏԻՄ ունենալուն ընդառաջ:

Մենք ավագանու անդամներ ենք և ամեն օր ավելի հստակ ենք տեսնում խնդիրներն ու մարտահրավերները, որոնք ծառացած են ՏԻՄ-երի առջև:

Մենք ավագանու անդամներ ենք և մեր առաքելությունն է ծառայել ժողովրդին, առաջնորդվել հանուն մեր համայնքների և բնակիչների շահի սկզբունքով:

Մենք ավագանու անդամներ ենք և մեր պարտականությունն է թույլ չտալ ապօրինություններ, կանխել և բացահայտել ՏԻՄ-ի հիմքերը թուլացնող ցանկացած փորձ ու ծրագիր:

Մենք ավագանու անդամներ ենք և մեր նպատակը Կառավարություն-համայնք կապի ամրապնդումն ու հակառակը թույլ չտալն է:

Մենք ավագանու անդամներ ենք և մեր ուղիղ պարտավորությունը Հայաստանի Հանրապետության կառավարության վարած քաղաքականությունը տեղայնացնելը, շարունակականությունն ապահովելն ու գաղափարները, ծրագրերը ժողովրդին հասցնելն է:

Շնորհավոր մեր օրը 

923