Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ես չեմ կարծում, որ միայն իմ հաղորդման հիման վրա է, վստահ եմ, որ այնտեղ ուրիշ առիթներ և պատճառներ կլինեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով փոդքասթի հաղորդավարների դեմ հաղորդման մասին հարցին.

«Այո, ես հաղորդում եմ ներկայացրել և լրիվ տրամաբանական եմ համարում, եթե սպառնալիք է հնչում, ես ինչ պետք է անեմ, կամ այն խուլիգանությունը, որ իրենք իրենց թույլ են տալիս եթերով կամ մարդկանց անձնական կյանք, ընտանիք, անկողին մտնելու պարագայում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանել, արդարացնել այդ մարդկանց, ես առաջարկում  եմ պատկերացնել մի իրավիճակ, որտեղ ես իմ հեռախոսը կվերցնեմ և կմտնեմ ու կխոսեմ իրենց սեռական կյանքից, իրենց ընտանիքից, ամեն օր սեռական հայհոյանքներ կհնչեցնեմ իրենց հասցեին և կսպառնամ, որ իրենց հետ հաշվեհարդար եմ տեսնելու ու առաջարկում եմ իրենք դրանից հետո դրական էմոցիաներով չդիմեն ոստիկանություն և ինչ-որ ձևերով փորձեն այդ հարցը լուծել»։

867