Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Եթե դժողքը սաունդթրեք ունենար, դա կլիներ Քրիստինե Վարդանյանի ելույթները։ Չէ, մի հատ պատկերացրեք էլի»,- Ազգային ժողովի նիստի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Խոսելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հայտարարությունների մասին՝ Կոնջորյանը նշեց․ «Գառնիկ Դանիելյանը ասում է՝ մենք ենք փրկել Ոսկեպարի եկեղեցին։ Ես հիշում եմ այդ ժամանակ հայտնի «Գառնիկալացը», որ հնչում էր ամբողջ հանրապետությամբ՝ իբր Ոսկեպարի եկեղեցին տալիս են Ադրբեջանին։ Հիմա այդ եկեղեցին ոչ միայն Հայաստանում է, այլև վերանորոգվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին։ Ահա դրա վրա ենք մենք մեր փողը ծախսում՝ այն բանի վրա, ինչի վրա նրանք երբեք չեն ծախսել և չեն էլ հասկանա՝ հավաքական Սերժի ներկայացուցիչները»։

Կոնջորյանը նաև անդրադարձավ սահմանային համայնքների զարգացման ծրագրերին․ «Մինչև 2023 թվականը այնտեղ եղել է մոտ 120 տուն։ Կառավարության 16+5, 21 միլիոն դրամանոց ծրագրով արդեն շուրջ 100 նոր տուն է կառուցվել։ Հասկանում եք՝ ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է։ Բայց հավաքական Սերժը սա չի հասկանա, ինքը դրա մեջ փայ չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում 

2033