Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս թեմային չէի մտածում անդրադառնալ, քանի որ ակնհայտ անհեթեթություն էր: Սակայն փաստորեն ԱԺ ամբիոնից խոսելու պատասխանատվությունն էլ մարդկանց չի ստիպում գոնե մի փաստաթուղթ բացեն, կարդան, նոր խոսեն, ստիպված եմ մի քանի պարզ բան ասել, որ հրապարակված և հասանելի է:

Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի գործողությունների պլանում ամրագրված է բուհերում անձեռնմխելի դրամագլուխների ձևավորման խնդիրը: Անձեռնմխելի դրամագլուխները բուհերի ֆինանսական ինքնավարության և կայունության ամենակարևոր գործիքներից են: Գրեթե բոլոր բուհերը դրա շրջանակներում ֆինանսական կառավարման գործիքներ են կիրառում՝ ձգտելով նախ առանձնացնել, հետո ամեն տարի մեծացնել անձեռնմխելի դրամագլուխը:

Օրինակ՝ Երևանի պետական համալսարանը վերջին տարում այդ դրամագլուխը մեծացրել է շուրջ 200 մլն դրամով, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ շուրջ 100 մլն դրամով, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ շուրջ 150 մլն դրամով: Սա տեղի է ունենում մի շարք եղանակներով, այդ թվում՝ միջոցները որպես ավանդ ներդնելու և դրա դիմաց տոկոսադրույքներ ստանալու եղանակով:

Հիմա, ինչ է տեղի ունեցել մանկավարժական համալսարանում: 50 մլն ՀՀ դրամը, առանձնացվելով որպես անձեռնմխելի դրամագլուխ, ներդրվել է որպես ավանդ Ամերիա բանկում՝ տարեկան 9,75 տոկոս եկամտի հնարավորությամբ, որի պարագայում տարեկան սկզբնական գումարը կավելանա շուրջ 4,875 մլն դրամով: Քանի որ այդ որոշումն արդեն կայացվել է, մարտին արդեն համալսարանի 50 մլն ՀՀ դրամը կավելանա 4,875 մլն ՀՀ դրամով:

Մանկավարժական համալսարանում իրավապահների կողմից բացահայտված խնդիրները կկարգավորվեն և կհաղթահարվեն, իսկ այ, ոմանց սակավագիտությունը՝ դժվար թե»։

1898