ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Արցախյան պատերազմում հայրենիքի փրկության զոհասեղանին իր կյանը հերոսաբար և անձնվիրաբար զոհաբերել է նաև ՀՀ դատախազության երկարամյա նախկին աշխատակից, ՀՀ դատախազության կայազորների զինվորական դատախազության նախկին դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նիկոլայ Սլավիկի Գաբրիելյանը:

«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ռազմական գործողություններում ցուցաբերած անձնուրացության և արիության համար նա  հետմահու արժանացել է Դատախազության պատվավոր աշխատողի կոչման և պարգևատվել է համապատասխան կրծքանշանով: Փառք ու խոնարհում հերոսներին»,- ասված է դատախազության հայտարարությունում:

30 Դեկտեմբեր, 2020 17:36
282
; ;