Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 03։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գրիգոր Հասրաթյան փողոցի տներից մեկում քաղաքացին արթնացել է լինգի ձայնից և բակում նկատել է քաղաքացիական հագուստով, լինգը ձեռքին մի տղամարդ, որը, ներկայանալով որպես օպեր, հեռացել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 05։10-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Լենինգրադյան 52 հասցեում գտնվող «ՀայՓոստ»-ի բաժանմունք գողություն կատարելու նպատակով մարդ է մուտք գործել։
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ անհայտ անձը Լենինգրադյան 52 հասցեի «ՀայՓոստի» բաժանմունքի ապակին կոտրելու եղանակով ապօրինի մուտք է գործել սրահ և ձայնային ազդանշանի միանալու հետևանքով ոչինչ չգողանալով, հանցագործությունը ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի։
Գողության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Լենինգրադյան փողոցից ձերբակալել և Ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Հ․-ին։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։