Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրում է․

«2024 թվականի ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցը Երևան՝ Մատենադարան և այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի առթիվ Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անունով փողոցի անվանակոչությունը միևնույն քաղաքական ու քաղաքակրթական ուղերձի շարունակությունն են։ Մատենադարանը՝ ավելի քան 17 հազար ձեռագրերով, և Մաշտոցը՝ հայկական այբուբենի ստեղծողը, խորհրդանշում են նույն բանը․ հայ ժողովուրդը դարերով դիմակայել է արտաքին ճնշմանը՝ պահելով իր լեզուն, իր գրի համակարգն ու իր հիշողությունը։

Ղազախների այս բացառիկ որոշումը հատկապես կարևոր է այսօր, երբ Ադրբեջանը փորձում է ջնջել Արցախում հայկական հետքը, հերքել հայերի բնիկությունը, խեղաթյուրել Ամարասի ու այլ հայկական հուշարձանների պատմությունը։ Մատենադարանը՝ ավելի քան 17 հազար ձեռագրերով, և Մաշտոցը՝ հայկական այբուբենի ստեղծողը, խորհրդանշում են նույն բանը․ հայ ժողովուրդը դարերով դիմակայել է արտաքին ճնշմանը՝ պահելով իր լեզուն, իր գրի համակարգն ու իր հիշողությունը։

Այս որոշումը հատկապես կարևոր է այսօր, երբ Ադրբեջանը փորձում է ջնջել Արցախում հայկական հետքը, հերքել հայերի բնիկությունը, խեղաթյուրել Ամարասի ու այլ հայկական հուշարձանների պատմությունը։ Այսօր առավել ևս Աստանայի կողմից Մաշտոցի անունով փողոցի անվանակոչումը հստակ ուղերձ է․ հայկական ինքնությունը տարածաշրջանում ընկալվում և ընդունվում է որպես արժևորված և հարգված արժեք։

Ղազախների այս խորը ուղերձ պարունակող քայլը ցույց է տալիս, որ հնարավոր է կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնք դեմ են ցեղասպանությանը և մշակութային ժառանգության, հուշարձանների ու կոթողների ոչնչացմանը և միաժամանակ ուժեղացնում են խաղաղության գործընթացը։ Խաղաղություն չի կարող լինել առանց հիշողության և ինքնության հարգանքի, և հենց այստեղ է, որ Ղազախստանի այս կարևոր քայլը ռազմավարական իմաստով գերկարևոր է»։

 

 

 

1613