Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նոյեմբերի 29-ին  տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:

Մայր աթոռի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ առաքյալների տոնը նաև հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Մայր Տաճարում ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը և հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճարում կմնա մինչև 18։00։

Տոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 28-ին ժամը 17։30–ին երեկոյան ժամերգության ընթացքում Մայր Տաճարում կկատարվի նախատոնակ, որի ընթացքում դուրս կբերվեն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։

990