«Արմպետրոլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում հայտնաբերվել են թերլիցքավորման դեպքեր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի և դիզելային վառելիքի իրացմամբ զբաղվող «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։
Ինչպես հայտնեցին ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից, վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտումներ, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպքեր հետևյալ հասցեներում․
- ք․ Երևան, Նոր Նորք թաղամաս, Մյասնիկյան 20/1,
- ք․Երևան, Նոր Նորք թաղամաս, Դավիթ Բեկի 286/3։
Հայտնաբերված խախտումների համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։
26 Նոյեմբեր, 2025 19:09
1078
Արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նվազել է զոհերի և տուժածների թիվը․ ՆԳ նախարարն ամփոփել է ՓԾ 2025 թվականը
16 Փետրվար, 2026 18:14
Գեղարքունիքի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
12 Սեպտեմբեր, 2024 20:30
Երեխաների բռնության դեպքերը բազմաթիվ են. Դպրոցներում չգիտեն՝ ինչ պետք է անել բուլինգի դեպքում. ՄԻՊ ներկայացուցիչ
29 Հուլիս, 2024 18:38