Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ 4 տուժած հոսպիտալացվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 28-ին, ժամը 21։59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հանտվածից և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին․ չորս տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
29 Նոյեմբեր, 2025 10:15
764
Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով բшխվել են «Mitsubishi»-ին, «Mercedes»-ը և «Լադա»-ն․ կա 3 վիրшվոր
05 Հունվար, 2026 21:09
Միջին նորոգման աշխատանքներ՝ Մ-1, Երևան-Գյումրի ճանապարհի մի հատվածում
15 Նոյեմբեր, 2025 14:45
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. նախնական տվյալներով՝ կա 10 տուժած․լուսանկարներ
13 Սեպտեմբեր, 2025 23:58