Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում վիճաբանություն է եղել:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ծեծկռտուքի մասնակիցները մի խումբ աղջիկներ են: Ըստ նույն տեղեկությունների՝ վիճաբանությունը ծագել է միմյանց վիրավորելու հարցի շուրջ:

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանություն:

Կառույցից մեր հարցին ի պատասխան՝ հայտնել են. «ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել և ֆիզիկական ներգործության հիմնավոր կասկածանքով ձերբակալել են միջադեպի բոլոր մասնակիցներին։ Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին»:

541