Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նախորդող շրջանում ամբողջական և հստակ կանոնադրություն այդպես էլ չի ընդունել։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսքան մեխանիզմներ ենք ստեղծում, որ պետական պաշտոնյաների բարեվարքության, երաշխավորման ու հաշվետվողականության մեխանիզմներ ձևավորենք, իսկ ինչու դա պետք է չլինի Հայաստանյայց Սուրբ Եկեղեցում։ Այսօր ես ավելի եմ համոզվում, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին գտնվում է աղետալի վիճակում, բազմաթիվ հոգևորականներ ապրում են չքավորության եզրին, մինչդեռ այլ խումբ հոգևորականներ շատ մեծ հարստություններ ունեն, և սա խնդիր է, որը պետք է լուծել»,- ասաց նա։

Վարչապետը ընդգծեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է գործի թափանցիկության դաշտում։

548