Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մենք երբեք չենք հրաժարվել բանակցել: Կարևոր է արձանագրել, որ ադ փաստաթուղթը ոչ թե ձևավորվել է իմ վարած բանակցությունների արդյունքում, որովհետև ես այդ ընթացքում դեռևս իմ շփումներում շարունակել եմ գտնվել տեղեկատվության հավաքման փուլում, թե ինչ է տեղի ունեցել: Այդ փաստաթուղթը ներկայացվել է որպես ամփոփ նկարագրություն բանակցային գործընթացում նախորդ շրջանում տեղի ունեցած և գեներացված բովանդակության»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետը՝ անդրադառնալով օրերս հրապարակված փաստաթղթերին:
Վարչապետն ընդգծեց, որ պրոբլեմը առաջացել է այն ժամանակ, երբ արձանագրել են, որ իրական բանակցություններում՝ դիվանագիատական և միջազգային հարթակներում ձևավորված բովանդակությունը ահռելի խզում ունի այն բովանդակության հետ, որը շատ երկար տարիներ ՀՀ պաշտոնյաները հանրությանը ներկայացրել են որպես մի ուղղություն, որով զարգանում է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը:
Մանրամասները՝ տեսանյութում