Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մինչև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Նյու Դելիում բանակցությունների մեկնարկը, India Today հեռուստաալիքը ցուցադրեց երկու քաղաքական գործիչների մասնակցությամբ մուլտֆիլմ: 

Մուլտֆիլմում Մոդին և Պուտինը մոտոցիկլետ են վարում ու անցնում նավթային աշտարակների մոտով և երգում են բարեկամության մասին երգ: Հետին պլանում երևում են S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր և երկու բենզալցակայան, որոնցից մեկի վրա գրված է Ռուսաստան, մյուսի վրա՝ ԱՄՆ։ Երկրորդ բենզալցակայանի մոտ կանգնած է զայրացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ռուսաստանի նախագահի և Հնդկաստանի վարչապետի պաշտոնական հանդիպումը սկսվել է դեկտեմբերի 5-ին: 

563