ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելին առաջարկել հրադադար 5, 7 կամ 10 տարով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռադիկալ պաղեստինյան շարժում ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելին առաջարկել 5, 7 կամ 10 տարվա հրադադար կամ խաղաղության՝ որպես հակամարտության կարգավորման և անկախ պաղեստինյան պետության ստեղծման գործընթացի մաս:
Այս հայտարարությունն արել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։
«Նախ, մենք խոսում ենք (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրի) առաջին փուլի ամբողջական ավարտի և, երկրորդ, քաղաքական գործընթաց սկսելու մասին, որը կհանգեցնի անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը: Այս ժամանակահատվածում մենք պատրաստ ենք ընդունել 5, 7 կամ 10 տարվա հրադադար կամ խաղաղության», - Associated Press-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակը:
08 Դեկտեմբեր, 2025 14:09
956
Իրանի հետ բանակցություններ չեն ընթանում, սակայն շուտով ինչ-որ բան տեղի կունենա. Թրամփ
22 Հոկտեմբեր, 2026 21:45
Նեթանյահուն սուտ է համարել Թրամփի կողմից Իրանի վրա հարձակվելն արգելակելու մասին տեղեկությունը․ Ynet
22 Հոկտեմբեր, 2026 15:07
Պուտինի օրակարգում Թրամփի հետ զրույց նախատեսված չէ․ Պեսկով
22 Հոկտեմբեր, 2026 14:35