Վարչապետը հարսանիքի չի մասնակցել․ Մանե Գևորգյանը պարզաբանում է
Այն տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով շաբաթ օրը մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտարարություն է տարածել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Թեև պատգամավոր Ղալումյանը հերքել է վարչապետի մասնակցության մասին լուրը, լրատվամիջոցները շարունակել են ապատեղեկատվությունը տարածել։ Տեղեկությունը ճշտելու հարցով լրատվամիջոցները ինձ չեն դիմել եւ այն հրապարակել են առանց պաշտոնական պարզաբանման փորձի։
Ես միշտ բաց եմ լրագրողների հետ շփումներում եւ որեւէ հարցով ինձ չդիմելու որեւէ հիմք չեմ տվել: Խնդրում եմ գործընկերներիս իրենց կայքերի միջոցով հերքել ապատեղեկատվությունը»,- գրել է Մանե Գևորգյանը:
12 Օգոստոս, 2020 01:27
806
Ոստիկանները բացահայտել են տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել է
09 Հոկտեմբեր, 2026 18:33
ԿԳՄՍՆ պատվերով ու ֆինանսավորմամբ պատմության և մշակույթի 17 հուշարձան է վերականգնվում
09 Հոկտեմբեր, 2026 18:31
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը խստացրել է վարչարարությունը
09 Հոկտեմբեր, 2026 18:13