Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 10-ին FlyOne Armenia ավիաընկերության թիմն ուներ հատուկ առաքելություն՝ կազմակերպել հանդիպում տուրիստական գործակալությունների հետ: Միջոցառմանը մասնակցել է մոտ 200 տուրիստական գործակալ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է ոլորտի մասնագետների հետաքրքրությունն ու վստահությունը FlyOne Armenia-ի նկատմամբ։

Հանդիպման ընթացքում ավիաընկերության կոմերցիոն տնօրենը հանդես է եկել «2025 թվականի աշխատանքային արդյունքները և 2026 թվականի զարգացման հեռանկարները» թեմայի ներկայացմամբ, իսկ B2B մենեջերը ներկայացրել է «Հաջող համագործակցության ստեղծում FlyOne Armenia-ի հետ» թեմայով խոսքը՝ ընդգծելով գործընկերային համագործակցության զարգացման հեռանկարները։

 Միջոցառման կարևոր մասն էր B2B համակարգում 2025 թվականին լավագույն վաճառք իրականացրած թոփ 3 գործակալությունների մրցանակաբաշխությունը:

2286