Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է հայտարարություն՝ վարորդների իրավունքները պաշտպանող կազմակերպության ժողով գումարելու մասին։ 

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ-ի տարածած հայտարարությունը։ 

Նշված ժողովը գումարվելու է ի կատարումն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների։ 

Համաձայն Օրենքի` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ խորհրդի մեկ անդամ ընտրում են վարորդների իրավունքները պաշտպանող, առնվազն երեք տարվա պետական գրանցում ունեցող կազմակերպությունները` իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ` երկու տարի ժամկետով։ Ընտրությունը կատարելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին` ժամը 10:00-ին Կենտրոնական բանկի շենքում` ք. Երևան, Վ. Սարգսյան 6 հասցեում, կազմակերպում է ժողով:

Նշվում է, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնք բավարարում են վերոհիշյալ պահանջին և ցանկանում են մասնակցել ժողովին, պետք է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 19-ը այդ մասին գրավոր հայտ ներկայացնեն Կենտրոնական բանկ` հայտին կցելով պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները: 

«Այն կազմակերպությունները, որոնք հիշյալ ժողովում ընտրվելու համար մտադիր են ներկայացնել Բյուրոյի խորհրդի անդամի թեկնածու, հայտին պետք է կցեն նաև այդ թեկնածուի անունը և ազգանունը, տեղեկություններ նրա կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ, փոխկապակցվածությունը Բյուրոյի անդամների հետ (բացակայության դեպքում` նշում փոխկապակցվածության բացակայության մասին), նրան առաջադրող կազմակերպության անվանումը և վերջինի հավաստումն առ այն, որ ներկայացված թեկնածուն իր մասնագիտական կարողություններով ի վիճակի է ապահովել Օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված խորհրդի լիազորությունների պատշաճ իրականացումը և առկա չեն Բյուրոյի կանոնադրության 123-րդ կետով սահմանված սահմանափակումները»,- նշված է հայտարարության մեջ:

Հարցերի դեպքում կարելի է զանգահարել (010) 59-25-92 հեռախոսահամարով:

623