Oգոստոսի 14-ին տեղի կունենա Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը

Դոնի Ռոստովում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 14-ին ժամը՝ 11։30-ին Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։
«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։
☎️Հեռախոս՝ 8/863/266-56-03
8/863/266-54-58
Ավիատոմսի արժեքը՝ 12․300 ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ։
12 Օգոստոս, 2020 02:32
365
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը. ինչ հարցեր են քննարկվել
17 Սեպտեմբեր, 2025 00:13
Ունենք եկեղեցականներ, ովքեր ավելի շատ քաղաքականություն են մտած, քան եկեղեցի. Տեր Արամ
16 Սեպտեմբեր, 2025 23:52
2021-ի ընդդիմության ցույցերին ես մասնակցել եմ՝ վերադասի հրահանգով. Տեր Արամ
16 Սեպտեմբեր, 2025 23:44