15 զոհ ՝ թուրքական ԱԹՍ-ի հարվածից Իրաքում

Շուրջ 15 մարդ է զոհվել Իրաքի հյուսիսում թուրքական անօդաչու թռչող սարքի հարվածից: Armlur.am-ի փոխանցմամբ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Alsumaria News հեռուստաընկերության անվտանգության ոլորտի աղբյուրին:
Հեռուստաընկերության տվյալներով՝ զոհվածների թվում հինգ իրաքցի սահմանապահներ են, այդ թվում՝ երկու սպա, ինչպես նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հինգ անդամներ: Նշվում է, որ պատահարի հետևանքով զոհվել է նաև հինգ քաղաքացիական անձ:
Ավելի վաղ Sky News Arabia հեռուստաընկերությունը հայտնել էր հինգ զոհվածի մասին:
12 Օգոստոս, 2020 03:49
783
Ախուրյանի ԲԿ-ում բուժծառայությունների մատուցման առումով բավականին դրական ցուցանիշներ ունենք. Ավանեսյան
15 Սեպտեմբեր, 2025 17:47
Ռոստովյան փողոցում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է
15 Սեպտեմբեր, 2025 17:40
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ
15 Սեպտեմբեր, 2025 17:23