Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Երևանի թիվ 86 և թիվ 44 մսուր-մանկապարտեզներում բացվել են վաղ տարիքի խմբեր՝ նախատեսված 1-2 տարեկան  երեխաների համար: Այս առիթով Երևանի թիվ 86 մանկապարտեզ են այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: 

 

170.jpg (402 KB)

Պաշտոնյաները շրջել են մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, քննարկել ընթացիկ հարցեր, զրուցել ծնողների հետ:

165.jpg (233 KB)

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և ընդգծել՝ մանկապարտեզում այս տարիքային խմբի գործարկումը համատեղ աշխատանքի արդյունք է: Նա հատկապես կարևորել է ծնողների հետ հետադարձ կապ ապահովելու և  նրանց դիտարկումները հաշվի առնելու հանգամանքը. «Սա կարևոր ճանապարհ է, որը պետք է միասին անցնենք: Ծնողների կարծիքը կարևոր է՝ իմանալու, թե ինչպես պետք է շարունակել և լավարկել նախաձեռնությունը»: 

166.jpg (297 KB)

Մսուրային խմբերում երեխաների ընդգրկումը կատարվել է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ հերթագրման միջոցով:

Վաղ մանկության տարիքի խմբեր են գործելու նաև Գյումրու, Վանաձորի և Հրազդանի նախադպրոցական հաստատություններում:

167.jpg (209 KB)

Կարևորելով նշված տարիքային խմբի երեխաների խնամքի, ինչպես նաև զարգացման տարիքային առանձնահատկությունները՝ ԿԳՄՍ նախարարությունը նախապես կազմակերպել է ծրագրում ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, տեղակալների, բուժքույրերի, դաստիարակների և օգնականների կարողությունների զարգացման վերապատրաստումներ:

171.jpg (321 KB)

Համայնքային նախադպրոցական հաստատություններում վաղ տարիքի երեխաների խմբեր հիմնելու պահանջը սահմանված է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով: Նախատեսվում է՝ պետական բյուջեի միջոցներով այս տարիքային խմբի մսուրի ծառայության հասանելիություն ապահովել բոլոր խոշորացված համայնքներում:

168.jpg (359 KB)

592