Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 17-ին վարչապետ Փաշինյանին որոշ ժամանակ առաջ հանդիպած Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ հանդես եկան հայտարարությամբ, որ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 18-ին, քաղաքացիները միանան իրենց Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով։ 


Նրանց կոչին էր նաև միացել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։ Սափեյանի մասնակցությամբ սկսեցին տեսանյութեր տարածվել, որտեղ համայնքապետը իբր զոհվածի ծնողին վիրավորում է։ 


Araratnews-ը զրուցեց Սափեյանի հետ՝ հասկանալու ինչ իրավիճակ է ստեղծված եղել իրականում․ «Այդ կինը մեզ նախ ասում է՝ թլփատվածներ, շալվարներդ իջացրեք, խուլիգաններ, հուդաներ, Եհովայի վկաներ, որ բանակ չեք գնում։ Եվ դա ասում է նրանց, որոնք մասնակցել են պատերազմի ինձ հետ միասին։ Եվ հետո ընդդիմադիր լրատվականները գրեցին, որ զոհվածի մայր է, ես հավաստի աղբյուրներից ճշտեցի, որ այդ կինը ընդհանրապես երեխա չունի, ուր մնաց՝ զոհվածի մայր լինի։ Չեմ ուզում թիրախավորել, բայց լավ վարքի տեր կին էլ չի և ուղղորդված եկել էր Մայր Աթոռ»։ 
Սափեյանը հավելեց, որ չնայած նրան, որ ինքը ոչ ոքի չի վիրավորել ու անպատվել, միևնույն է, նրանց ուղղությամբ շշեր են նետել և բղավել՝ «հուդաներ»․ «Մենք էլ ենք միս ու արյունից, բնականաբար մեր համբերության բաժակն էլ է լցվում։ Ես պարզապես վատ եմ խոսել մի մարդու հասցեին, որը եկել էր պաշտպանելու Կտրիճ Ներսիսյանին»։


Նկատելով, որ նման պահվածքով խախտվում են շաբաթներ առաջ ՔՊ-ում ընդունված էթիկայի կանոնագրքի կետերը, Սափեյանն ասաց, որ դեռ մանրամասն չի ուսումնասիրել խախտման հետ կապված կետերը, սակայն պատրաստ է յուրաքանչյուր պատժի։

Պատասխանելով հարցին՝ արդյոք համայնքապետարանը դեկտեմբերի 18-ի հավաքին կիրառել է ռեսուրս և մարդաքանակ ապահովել՝ համայնքի ղեկավարը  հերքեց այդ ասեկոսեները, ավելացնելով, որ ինքը շփվում է համայնքի ժողովրդի հետ և տեսնում, որ բոլորն էլ կողմ են Կտրիճ Ներսիսյանի հեռացմանը, հետևաբար խոսակցությունները թե՝ ռեսուրս է կիրառվում, չեն համապատասխանում իրականությանը։

Աննա Դեինյան

3056