Հայաստանում զգացվել է 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 12-ին Երևանի ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 23:29-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 44.16⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
12 Օգոստոս, 2020 13:45
698
Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ
25 Օգոստոս, 2026 19:26
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24 Օգոստոս, 2026 20:10
Այս օրերին Հայաստանում էր Apple ընկերության՝ Կենտրոնական Ասիայի և Հայաստանի հանրային քաղաքականության և կառավարության հետ կապերի ղեկավար Ադիլխան Կոպաբաևը
21 Օգոստոս, 2026 19:34