Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն լուծարելու մասին որոշումը։

Նախագիծը մշակվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված փոփոխությունների հիման վրա և վերաբերում է 2011 թվականին ստեղծված ընկերության լուծարմանը։ Որոշման ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական փոփոխություններ չի առաջացնի և այլ իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտություն չի նախատեսում։

671