Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 07։53-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղի հիվանդանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մկրտչյան փողոցի տներից մեկի մոտակայքում։ Այրվել է Nissan մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ 08:22-ին:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի ավտոմեքենայի սրահ։

422