Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Ջուլիետա Ազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Որպես երաժիշտ՝ ուզում եմ պարզաբանել որոշ անհիմն հրճվողների համար, ովքեր պնդում են, թե իբր Վարչապետի առաջ ապակյա պատնեշներ էին տեղադրել՝ նրան սեփական թիմից պաշտպանելու նպատակով։

Իրականում այդ ապակյա կոնստրուկցիաները տեղադրվում են հարվածային գործիքների առաջ՝ ձայնի բալանսավորման և ակուստիկայի պահպանման համար։ Սա համաշխարհային պրակտիկա է և որևէ քաղաքական կամ «անվտանգային» ենթատեքստ չունի։

Իհարկե, որոշ «ձևիստների» համար շոկային է հարվածային գործիքների առկայությունը։ Եվ ինչո՞ւ։ Քանի որ նրանց պատկերացմամբ ճիշտ երաժշտական ֆոնը դուդուկն է։ Դուդուկի ելևեջների ներքո՝ նիստերի ընթացքում, կարելի է պատմել, թե որքան վատ է ամեն ինչ մեր երկրում, որքան անազատ ու դժբախտ է ժողովուրդը, և թե ինչպես է երկիրը կործանվում»։

1143