Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ 

Նոր տարին մեզ համար միայն օրացուցային փոփոխություն չէ, այլ հնարավորություն՝ ամփոփելու անցած ուղին և պատասխանատվությամբ նայելու առաջ։ Անցնող տարին ցույց տվեց, որ հավատը, կրթությունը և համերաշխությունը կարող են դառնալ իրական շարժիչ ուժեր։

«Կրթվելը նորաձև է» շարժումը միավորեց մարդկանց անձի, հասարակության զարգացման և առաջընթացի գաղափարի շուրջ, իսկ մեր հանրապետության պատմության մեջ առաջին «Հայաստանի Հանրապետության Աղոթք-Նախաճաշը»» դարձավ խաղաղ երկխոսության և համատեղ աղոթքի կարևոր հանգրվան։

Մուտք գործելով նոր տարի՝ թող Աստված օրհնի մեր ճանապարհը իմաստությամբ, համբերությամբ և ծառայության պատրաստակամությամբ։

Թող ճշմարտությունը առաջնորդի մեր որոշումները, սերը՝ մեր հարաբերությունները, իսկ հույսը՝ մեր գործերը՝ ի բարօրություն մարդու և Հայաստանի Հանրապետության։

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

1023